ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ - 24 Мая 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:06RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Մայիս 2011  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Մայիս » 24 » ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
18:15
ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Վրաստանում վերջին շրջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները վրացահայերին զանգվածային ցույցերի չեն դրդել. նրանք շատ չեզոք և անկողմնակալ դիրքորոշում են որդեգրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

«Դա ճիշտ է, նրանք այսօր որպես Վրաստանի քաղաքացի են իրենց պահում։ Յուրաքանչյուրն ունի իր անհատական քաղաքական կողմնորոշումը, սակայն չկա համայնքային կառույցների միավորված և կոլեկտիվ դիրքորոշում, և դա ճիշտ է»,– ասաց բանախոսը։

Ըստ Շիրակ Թորոսյանի՝ վրացահայերը միայն մի դեպքում կարող են համախմբված սատարել այս կամ այն ընդդիմադիր ուժին, եթե հայ համայնքին հուզող խնդիրների լուծման կոնկրետ խոստումներ հնչեցվեն։ «Օրինակ՝ եթե մի ընդդիմադիր ուժ խոստանա, որ իշխանությունը վերցնելու դեպքում կընդունի Հայոց Ցեղասպանությունը կամ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի կարգավիճակի խնդիրը կլուծի և այլն։ Բայց այս պահին որևէ ընդդիմադիր գործիչ ազգային փոքրամասնություններին վերաբերող որևէ հայտարարություն չի արել, խոստում չի տվել»,– նշեց Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ միայն առանձին ընդդիմադիր գործիչներ են վերջին շրջանում հայտարարում, թե Վրաստանի ազգային փոքրամասնությունների առջև ծառացած հիմնախնդիրները պետք է լուծել։

Ըստ բանախոսի՝ Վրաստանի ոչ մի գործիչ վրացահայերի խնդիրների լուծման ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ մինչեւ օրս չի կատարել։ Ջավախքահայությունը նույնպես շատ զգուշավոր քաղաքականություն է որդեգրել և որպես առանձին միավոր այս օրերին բողոքի ակցիաների դուրս չի գալիս։



Tert.am
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ | 121 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно