|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » «ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ»
16:14 «ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ» |
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի կարծիքով, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն տրամադրված հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակը խոցելի կողմեր ունի:
Կարգավիճակ տրամադրված եկեղեցիներին գրանցում են որպես ոչ կառավարական կազմակերպություններ: «Այսնքն` այն, ինչից մենք երկար ժամանակ հրաժարվում էինք»,- ասում է Վ. Սարգսյանը: Այստեղ փորձագետը հակասություն է տեսնում և Վրաստանի օրնսդրական բաց է համարում այն, որ չընդունվեց «Կրոնի մասին» առանձին օրենք, այլ փոփոխություններ մտցվեցին Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքում:
Այնուամենայնիվ, փորձագետը ընդունված փոփոխությունները վրացական իշխանությունների կողմից կատարված հերոսական քայլ է համարում` եկեղեցական «դիկտատուրայի» բացարձակ հեղինակության պայմաններում: «Վրացական իշխանությունները եկեղեցականներից պոկեցին այն, ինչքան կարող էին,- հավելում է Վահե Սարգսյանը,- վրացական իշխանություններն առաջին անգամ տղամարդկություն ցուցաբերեցին և շովինիստական ծայրահեղ մթնոլորտի պայմաններում կարողացան համապատասխան քայլ անել»:
Անդրադառնալով քաղկեդոնական տաճարների նկատմամբ վրացական կողմի պահանջներին` Վահե Սարգսյանը կարծիք հայտնեց, որ պետք է չեզոքացնել վրացական պահանջատիրությունը Լոռու մարզի քաղկեդոնական հուշարձանների ու եկեղեցիների նկատմամբ և տեր կանգնել հայկական մշակութային արժեքենրին:
Ավելին, փորձագետը հիշեցրեց, որ երկար ժամանակ Ջավախքի քաղկեդոնական տաճարների և հուշարձանների հանդեպ ոչ Հայաստանի մշակույթի նախարարությունը, ոչ էլ հայ եկեղեցական համակարգը պատշաճ ուշադրություն չի դարձրել: Օրիանակ` որտե՞ղ էին նրանք Ախալքալաքի շրջանի Գումբուրդո և Սամսար գյուղերում եկեղեցիների վրացականացման փորձերի ժամանակ:
Մինչդեռ Ջավախքի գյուղական ջավախքահայությունը, մասնավորապես Ջավախքի գյուղական բնակչությունը, իրեն տեր է զգում այդ մշակութային արժեքներին, և պետք է նրանց հետ համախումբ լինել:
Քրիստինե Աղալարյան Հետք online |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
| 131
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|