ՎՐԱՑԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ. ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ ՎՐԱՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒՆ - 12 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:10RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » ՎՐԱՑԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ. ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ ՎՐԱՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒՆ
12:05
ՎՐԱՑԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ. ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ ՎՐԱՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒՆ
Կրոնական ժողովին պետք է բացատրել, որ Վրաստանում կրոնական միավորումներին կարգավիճակ տալով, Հայ առաքելական եկեղեցին չի հավասարվում Վրաց ուղղափառ եկեղեցուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի Բորժոմիի եւ Բակուրիանիի եպիսկոպոս Սերափիմեն, գրում է news.am-ը հղում անելով վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Հայկական կողմը հայտարարել է, որ Վրաստանի տարածքում գտնվող 600 եկեղեցի իրենց է պատկանում, որից 6-ի հաստատումը նրանք շտապ են պահանջում»,-նշել է նա, ընդգծելով, որ կառավարությունը «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունները մտցրել է միմիայն ուղղափառ եւ առաքելական եկեղեցիների հարաբերությունների բարելավման նպատակով:

«Զարմանալի է, մենք խոսում ենք միայն նրա մասին, թե ինչ կարգավիճակ ենք տվել կրոնական միավորումներին, իսկ այն, որ Ադրբեջանի տարածքում գտնվող վրացական Սաինգիլոյում վրացիներին արգելում են այցելել եկեղեցի, դրա մասին չենք խոսում: Այդպիսին ենք վրացիներս: Հաճախ փորձում ենք, որ Հռոմի պապից լավ կաթոլիկ լինենք»,-ընդգծել է եպիսկոպոսը:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը հուլիսի 5-ին արագացված կարգով փոփոխություններ էր կատարել Քաղաքացիական օրենսգրքում եւ կարգավիճակ էր տվել հայ առաքելական, հռոմեա-կաթոլիկ եւ բապտիստական եկեղեցիներին, հրեական եւ մահմեդական համայնքներին: Այս որոշմանը դեմ էր արտահայտվել Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը: Ի պաշտպանություն նրա դիրքորոշման` հուլիսի 10-ին Թբիլիսիում երթ էր կազմակերպվել:


Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 146 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно