|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 8 » ՎՐԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՋԱՐԻԱՅԻ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԵՋ ՈՉ ՄԻ ՎԱՏ ԲԱՆ ՉԿԱ
18:49 ՎՐԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՋԱՐԻԱՅԻ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԵՋ ՈՉ ՄԻ ՎԱՏ ԲԱՆ ՉԿԱ |
Աջարիայի ժողովրդագրական իրավիճակը կարող են փոխել մարդիկ, այլ ոչ թե ճանապարհները, կամուրջները եւ այլ ենթակառույցներ, news.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է վրացի փորձագետ, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն` մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի արտահայտած տեսակետն այն մասին, որ Հայաստանն Աջարիային կապող ավտոճանապարհի կառուցումը վտանգավոր է ժողովրդագրական առումով: Ըստ քաղաքագետի`այդ խոսքերն իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն:
«Կովկասում, այսպես ասած, ամեն ինչ անհավատալի չափերով ուռճացնելու, իսկ հետո դրա մասին մոռանալու համընդհանուր հիվանդություն կա: Այդ հայտարարությունը հենց այդ դեպքերից է», - նշել է Աբաշիձեն` հավելելով, որ ինքը ավտոճանապարհի կառուցումը դրական է գնահատում:
«Նման նախագծերը նպաստում են զբոսաշրջության, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտների զարգացմանը, օրինակ` ծառայությունների ոլորտը, հյուրանոցային բիզնեսը, շինարարությունը, տորրիզմը եւ այլն: Մարդիկ ավելի շատ են շփվում, կապեր են հաստատում, ի՞նչ վատ բան կա դրանում», - տարակուսել է զրուցակիցը:
|
|
Բաժին: news.am
| 70
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|