|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հուլիս » 6 » ՎՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԵԹԵ ՏԱՃԱՐՆ ԻՐՈՔ ՀԱՅԿԱԿԱՆ Է, ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՅՆՏԵՂ ԱՂՈԹԵԼ
22:29 ՎՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԵԹԵ ՏԱՃԱՐՆ ԻՐՈՔ ՀԱՅԿԱԿԱՆ Է, ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՅՆՏԵՂ ԱՂՈԹԵԼ |
Կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ շնորհելու մասին Վրաստանի խորհրդարանի որոշումը Հայ եկեղեցու հետ կապելն անգիտակից մարդկանց անպատասխանատու հայտարարություն է, կարծում է Վրաստանի խորհրդարանի մեծամասնություն կազմող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Նուգզար Ծիկլաուրին։
Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում վրացական ուղղափառ եկեղեցու թեմերի ղեկավարի խոսքերն այն մասին, որ Վրաստանի կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ շնորհելու մասին օրենսդրական նախաձեռնությունն ուղիղ կերպով կապված է Հայ Առաքելական եկեղեցու ցանկության հետ, հայտնում է GHN-ը։
«Դա անգիտակից մարդու անպատասխանատու հայտարարություն է։ Այս հարցի շուրջ խոսակցություններ տարվում էին վեց տարի, եւ ես ամաչում եմ, որ խորհրդարանն այսքան ժամանակ չէր կարողանում լուծել կրոնական միավորումների կարգավիճակի հարցը»,- ասել է Ծիկլաուրին։
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքում եղած եկեղեցիների՝ հայկական կողմին հանձնելուն, ապա նա դրանում խնդիր չի տեսնում, քանի որ դա կորոշեն գիտնականները։ «Եթե որեւէ վանք իսկապես հայկական է, չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է խնդիր լինի, որ մարդիկ աղոթեն այդ տաճարում»,- ասել է պատգամավորը։
Նշենք, որ Սուրբ Էջմիածինը ողջունել էր Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալու որոշումը։
Լուրեր Հայաստանից
|
|
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 141
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|