ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ–Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ - 5 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:12RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 5 » ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ–Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
18:21
ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ–Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի ԱԳՆ–ն ողջունել է Վրաստանում 5 կրոնական միությունների իրավական կարգավիճակի փոփոխությունը և դրանց իրավաբանական անձի կարգավիճակի շնորհումը։

Փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր ասել է, որ կրոնական միությունների գրանցման հարցը քննարկվել է նաև ՀՀ  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝  Վրաստան կատարած այցի ժամանակ։

«Վրաստանում գործող կրոնական միությունների կարգավիճակի փոփոխության հարցը բարձրացրել են շատ բարեկամական երկրներ»,–ասել է Կալանդաձեն։

Հուլիսի 1–ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեց Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում 5 կրոնական միությունների՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին և բապտիստական եկեղեցուն, իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում։

Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա հուլիսի 6–ին։


Tert.am
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 128 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно