|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ. ԶԱՐՄԱՆԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵԻՆ
19:03 ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ. ԶԱՐՄԱՆԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵԻՆ |
Զարմանալի կլիներ, եթե Վրաստանի եւ Հայաստանի միջեւ կրոնական անհամաձայնություններ լինեին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, գրում է վրացական Presage.tv գործակալությունը:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կալանդաձեն, վրացական կողմի համար անհասկանալի կլինի, եթե Վրաստանում կրոնական միավորումներին կարգավիճակ տալու հետ կապված հարցերը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ անհամաձայնություն առաջացնեն:
«Ինքս էլ կզարմանամ, եթե որեւէ խնդիր առաջանա, քանի որ վրացիները եւ հայերը միշտ էլ լավ հարաբերություններ են ունեցել»,- ընդգծել է ԱԳ փոխնախարարը, ավելացնելով, որ Հայ առաքելական եկեղեցու համար նույնպես զարմանալի կլինի, եթե կրոնական միավորումներին իրավական կարգավիճակ տալու հարցի շուրջ որեւէ անհամաձայնություն առաջանա:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով փոփոխություններ է կատարել քաղաքացիական օրենսգրքում եւ կարգավիճակ է տվել հայ առաքելական, հռոմեա-կաթոլիկ եւ բապտիստական եկեղեցիներին, հրեական եւ մահմեդական համայնքներին: Հուլիսի 5-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է այդ փաստաթուղթը: |
|
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 131
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|