ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԽՈՒՍԱՓԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ - 14 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:13RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԽՈՒՍԱՓԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ
17:04
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԽՈՒՍԱՓԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ
Վրաստանը բոլորի երկիրն է, ովքեր ապրում են այդ երկրում, նրանք բոլորն էլ սեփականատեր են եւ կառավարությունն էլ հիմնված է այդ արժեքների վրա: Այդ մասին «Կոմերսանտին» հայտնել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան` անդրադառնալով դիտարկմանը, թե կրոնական կազմակերպություններին եւ համայնքներին կարգավիճակ տալու մասին օրենքի ընդունումից հետո Վրաստանում հակահայկական տրամադրությունների աճ է գրանցվել:

«Ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, մեզ մոտ էլ կան մարդիկ, ես դրանց մարգինալ կանվանեի, որոնք շահարկում են դա»,- նկատել է Բոկերիան` փաստացի խուսափելով հնչած հարցից:

Հարցին, թե մտավախություններ չունի՞, որ օրենքի ընդունումը կարող է ապակայունացնել իրավիճակը երկրում, Բոկերիան պատասխանել է, որ մինչեւ օրենքի ընդունումը կրոնական կազմակերպություններն իրավունք ունեին գրանցվել որպես հասարակական կազմակերպություններ. «Բայց տարբեր դավանանքների հավատացյալների համար կարեւոր էր, որ անգամ ձեւականորեն իրենք կրոնական կազմակերպություններ կոչվեն: Կարծում եմ` Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը լուծում է այդ խնդիրը: Այդ հարցը ավելի խորհրդանշական է, թեեւ երբեմն սիմվոլները ազդեցություն ունեն մարդկանց ընկալման վրա»:

«Մեզ համար կարեւոր է, որ բոլոր փոքրամասնություններն, այդ թվում կրոնական, զգան, որ իրենք հավասար իրավունքներ ունեն: Նրանք լավ իմաստով այս երկրի համասեփականատեր են: Բնականաբար, կա պատմական փաստ, որ ուղղափառ եկեղեցին խաղացել եւ խաղում է կենտրոնական դեր, դա ամենամեծ համայնքն է: Եվ դա ապացուցում է այն փաստը, որ կա սահմանադրական համաձայնագիր ուղղափառ եկեղեցու եւ պետության միջեւ: Վրաց ուղղափառ եկեղեցու հատուկ պատմական դերը հստակ արձանագրված է նաեւ Վրաստանի Սահմանադրության մեջ»:

Նրա խոսքով, դա չի նշանակում, որ խախտվում է ինչ-որ մեկի դավանանքի ազատությունը եւ չի հակասում հիմնարար այն սկզբունքին, որ Վրաստանը բազմազգ պետություն է:


Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 118 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно