ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՓՈԽԱՆԱԿԵՆ - 10 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:16RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 10 » ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՓՈԽԱՆԱԿԵՆ
18:02
ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՓՈԽԱՆԱԿԵՆ
Վրաստանի արդարադատության նախարարության ազգային արխիվի եւ Հայաստանի ազգային արխիվի միջեւ  այսօր` դեկտեմբերի 9-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել,  հայտնում է վրացայան «Պիրվելի» գործակալությունը:

Հուշագիրը ստորագրել են Վրաստանի ազգային արխիվի ղեկավար Թեոնա Իաշվիլին եւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Ստորագրված հուշագիրը ենթադրում է երկու երկրների վերաբերյալ գոյություն ունեցող փաստաթղթերի պատճենների փոխանակում, ինչպես նաեւ միասնական ծրագրերի իրականացում»,-նշել է Վրաստանի ազգային արխիվի ղեկավարը:

Հայաստանի ազգային արխիվի պատվիրակությունը Թբիլիսի է ժամանել  երկրորդ անգամ: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ Թբիլիսի են եկել  նաեւ նրա տեղակալ Սոնիա Միրզոյանը եւ Հայաստանի կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ Սամվել Մուրադյանը:

Նշենք նաեւ, որ այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կծանոթանա Վրաստանի ազգային արխիվում պահպանված միգրացիոն գործընթացների վերաբերյալ XVIII-XIX –րդ դարաշրջանի փաստաթղթերին:

Հայաստանի ազգային արխիվի պատվիրակության այցը Վրաստան կավարտվի դեկտեմբերի 11-ին:
Բաժին: news.am | 80 Ավելացրեց: AkhaltskhaNews
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно