ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ Է , ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ, ՎՍՏԱՀ, ՈՒԺԵՂ ԵՐԿԻՐ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ - 29 Ноября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:17RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 29 » ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ Է , ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ, ՎՍՏԱՀ, ՈՒԺԵՂ ԵՐԿԻՐ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ
18:17
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ Է , ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ, ՎՍՏԱՀ, ՈՒԺԵՂ ԵՐԿԻՐ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ
Հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն բարեկամական են, այլեւ` պրագմատիկ: Այսօր` նոյեմբերի 29-ին, Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:

«Մեր հարաբերություններում որեւէ խնդիր չկա: Մեզ համար կենսականորեն կարեւոր է, որ Հայաստանը լինի ինքնուրույն, վստահ, ուժեղ երկիր, որը նաեւ Վրաստանը հուսալի գործընկերն է»,- ընդգծեց նա:

Վրաստանի նախագահը նաեւ նշեց, որ հայ-վրացական հարաբերությունների բարելավումն այս տարիներին բացառիկ է, այդօրինակ կոնտակտներ չեն եղել ոչ միայն ցարական շրջանում, այլեւ խորհրդային տարիներին: Միայն վերջին տարվա ընթացքում 600 հազար Հայաստանի քաղաքացիներ հատել են Վրաստանի սահմանը: Դա նշանակում է, որ Հայաստանի բնակչության զգալի մասը օգտվում է հայ-վրացական սահմանից:

Սահակաշվիլիի խոսքով, լուրջ քայլեր են ձեռնարկվում հայ-վրացական հարաբերությունները էլ ավելի բարելավելու նպատակով, եւ այդ նպատակին կծառայի Հայաստանի ԱԱԾ-ի եւ Վրաստանի ՆԳՆ-ի միջեւ ստորագրված «սահմանային համագործակցության մասին» փաստաթուղթը: Ըստ Վրաստանի նախագահի, այդ փաստաթուղթը լրջորեն կհեշտացնի հայ-վրացական հարաբերությունները, քանի որ սահմանակետում Հայաստանից եւ Վրաստանից եկողները ստիպված չեն լինի ժամերով սպասել: Այսուհետ նրանք կսպասեն շատ քիչ, ստիպված չեն լինի սահմանի երկու կողմերում էլ գումար վճարել, անգամ մեքենաներից դուրս չեն գա, բյուրոկրատիան:

Սահակաշվիլին բարեկամական հարաբերությունների մասին խոսելիս հիշեցրեց, որ օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանն առաջիններից էր որ ձեռք մեկնեց Վրաստանին:

Ըստ Սահակաշվիլիի հարաբերությունները թեւակոխել են որակական նոր փուլ:

«Հայ վրացական հարաբերություններում չկա որեւէ խնդիր, որը չկարողանանք լուծել, այդ հարաբերությունները կարելի է անվանել լավագույն բարեկամական հարաբերությունները, որ կարող են ունենալ երկու հարեւան երկրները»,- ասաց նա` ընդգծելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ավանդը հարաբերությունների բարելավման գործում:

Սահակաշվիլին խոսել է միասնական տնտեսական տարածքի ստեղծման հնարավորության մասին` շեշտելով, որ դա նոր որակի հարաբերություններ ստեղծելու նախադրյալներ կստեղծի, եւ խնդիրներն ավելի հեշտ կլինի լուծել:
Բաժին: news.am | 72 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно