|
 |
|
 |
Գլխավոր » 2010 » Հուլիս » 30 » ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՐԱԿՆ ԸՆԿՆՈՒՄ Է. ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԵՄ «ԿՌԻՎ» Է ՍԿՍՎԵԼ
23:02 ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՐԱԿՆ ԸՆԿՆՈՒՄ Է. ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԵՄ «ԿՌԻՎ» Է ՍԿՍՎԵԼ |
Վրաստանի հայկական դպրոցների թիվը տարեցտարի կրճատվում է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի հայկական ասամբելայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը՝ խնդրի շուրջ ներկայացնելով իր մտահոգությունները։ Ըստ նրա՝ հայկական դպրոցների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է աշակերտների թվի նվազմամբ։ «Վրաստանի հայկական դպրոցներում այսօր բարեփոխումներ չեն կատարվում, դրանց որակն ընկել է։ Այստեղի հայկական դպրոցները չեն համապատասխանում 15 տարի առաջ եղած որակին»,- ահազանգեց Ստեփանյանը։ Հայկական դպրոցները մրցունակ չեն, այդ է պատճառը, որ վրացահայերի երեխաները հաճախում են վրացական և ռուսական դպրոցներ։
Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի հայկական դպրոցները զարգանան, քանի որ փորձում են ոչինչ չպահանջող և ոչնչի չձգտող հայկական համայնք ձևավորել։ «Նորմալ գիտելիք չունեցող համայնքին ավելի հեշտ է կառավարել»,- նշեց նա։
Անդարադառնալով Ջավախքի հայկական դպրոցների և ուսուցիչների կրճատման խնդրին՝ Ստեփանյանը տեղեկացրեց, որ այստեղ հայոց լեզվի դեմ «կռիվ» է սկսվել։ Թբիլիսիի հայկական ասամբելան արդեն մի քանի ահազանգեր է ստացել այն մասին, որ Ջավախքում սկսել են կրճատել հայոց լեզվի ջատագովներ հանդիսացող ուսուցիչներին։
Թբիլիսիի հայկական ասամբլեան ահազանգում է՝ Վրաստանի, մասնավորապես՝ Ջավախքի հայկական դպրոցները լուրջ բարեփոխումների կարիք ունեն։ Ըստ Ստեփանյանի՝ այս հարցին պետք է պետական մակարդակով լուծում տրվի, «սակայն Հայաստանի կառավարությունը չի համագործակցում մեզ հետ»։
«Ես մտադիր էի հանդիպել և այդ հարցը ներկայացնել վերջերս Վրաստան այցելած Հայաստանի արտգործնախարարին։ Ցավոք, ինձ և հայերի խնդիրները բարձրացնողներին հանդիպման հնարավորություն չտվեցին»,- ընդգծեց Ստեփանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Վրաստանի հայկական դպրոցների թիվը հասնում է շուրջ 150-ի։
Tert.am |
|
| 403
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
| Կարծիքներ: 1 | |
0
1 Մայր Աթոռ. Վրաստանի ԱԳ փոխնախարարի հայտարարություններն անհեթ (30.07.2010 23:13)
Հայ առաքելական եկեղեցին անհեթեթ է համարում Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի հայտարարությունը, ըստ որի, Վրաստանի հայկական համայնքի պահանջները՝ հետ վերադարձնել մի քանի վիճելի եկեղեցիներ, հիմքեր չունեն: Նալբանդովը նաեւ նշել էր, որ «պատմաբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եկեղեցիները, որոնց հանդեպ հայերը հավակնություններ ունեն, վրացական են»: Այս առնչությամբ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը NEWS.am-ին հայտնեց հետեւյալը. «Հայ Եկեղեցու Վիրահայոց թեմն իր համայնքի հոգեւոր պահանջների լիարժեքորեն բավարարման համար իսկապես այսօր պահանջում է իրեն վերադարձնել Թիֆլիսում եւ Վրաստանի այլ վայրերում գտնվող 6 եկեղեցիներ, որոնց պատմական հայկական ծագումը վրացական կողմը վիճարկում է: Նախ անհասկանալի է, թե պատմաբան-գիտնականների ինչպիսի խումբ է ներգրավված եղել ուսումնասիրությունների կատարման մեջ եւ պատմական ինչպիսի փաստերի հիման վրա է հանգել վկայակոչվող նման անհեթեթ եզրակացության: Այս առնչությամբ պիտի ցանկանայինք պարզաբանել, որ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջոցով իրականացված հաղորդակցության ընթացքին 2008-ին Վրաստանի կողմից առաջարկ է եղել ձեւավորել համատեղ հանձնախումբ վրացիների կողմից այսպես կոչված «վիճելի» որակված եկեղեցիների պատկանելիությունը ճշտելու նպատակով: Սույն առաջարկի վերաբերյալ Մայր Աթոռի մոտեցումը եղել է շատ հստակ` հանձնախումբը կարող է ձեւավորվել, եթե վրացական կողմից յուրաքանչյուր եկեղեցու վրացական պատկանելիության օգտին ներկայացվեն պատմական փաստեր` ի դիմաց Մայր Աթոռի կողմից արդեն իսկ ներկայացված փաստերի: Բնականաբար, առ այսօր ո'չ ՀՀ ԱԳՆ, եւ ո'չ էլ Մայր Աթոռ Ս. Էջմիածին նման որեւէ փաստ ներկայացված չէ: Պատճառը, կարծում ենք, պարզ է, այդպիսի փաստեր ուղղակի գոյություն չունեն»: Ինչ վերաբերում է Վրաստանի ԱԳ փոխնարարի մյուս պնդմանը, թե եկեղեցիները չեն կարող հայոց Եկեղեցուն փոխանցվել, քանի որ մեր Եկեղեցին Վրաստանում գրանցված է որպես ֆիզիկական անձ, Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ այդ պնդումն անհեթեթ է: «Հերթական անգամ հայտնվում ենք վրացական «փակ շրջանի» իրողության առջեւ, երբ մի կողմից հաստատվում է, որ պատմական հուշարձանները Վրաստանում չեն կարող տրվել Վիրահայոց թեմին, քանզի թեմը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, իսկ մյուս կողմից, տարիներ շարունակ ձգձգվում է Վրաստանում պատմականորեն գործող ավանդական Եկեղեցիներին եւ կրոնական կազմակերպություններին, այդ թվում նաեւ Հայ Առաքելական Եկեղեցուն, իրավական համապատասխան կարգավիճակ շնորհելու հարցը: Անդրադառնալով պրն. Նալբանդովի այն հաստատմանը, թե «յուրաքանչյուր երկիր գործում է ելնելով իր շահերից», համոզված ենք, որ հայկական եկեղեցիների պատկանելիության վիճարկումը բնավ չի բխում ո'չ Վրաստանի շահերից ու ո'չ էլ մեր երկու բարեկամ ժողովուրդների շահերից եւ հակասում է քրիստոնեական բարոյականությանը»,- ընդգծեց նա: Լուրեր Հայաստանից - NEWS.am |
|
|
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|