ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԱՐԾԱՐԾԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ - 19 Ноября 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:17RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Նոեմբեր » 19 » ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԱՐԾԱՐԾԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ
20:09
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԱՐԾԱՐԾԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ
Նոյեմբերի 13-ին Փարիզի Հայ մշակույթի տանը տեղի է ունեցել Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին, ի թիվս այլ հարցերի, առանձին ուշադրություն է դարձվել եվրոպական կառույցներում Ջավախքի և ընդհանրապես Վրաստանի հայության իրավունքների արծարծմանը: Այսօրվա մամուլի ասուլիսին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց, որ խոսքը վերաբերում է հիմնականում Հայ դատի հանձնախմբերի կողմից կատարվելիք աշխատանքներին:

«Վրաստանը Եվրախորհրդին անդամակցության ժամանակ ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնցից կարևորագույնը` Ազգային փոքրամասնությունների և տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան, չի ստորագրել և չի վավերացրել, ինչը պետք է արած լիներ վաղուց: Ինքնաբերաբար, եթե այդ խարտիայի ոգով պիտի շարժվի, կնշանակի, որ ինքը պետք է նաև Ջավախքում` որպես ազգային փոքրամասնությամբ կոմպակտ բնակվող տարածաշրջանի լեզու ճանաչի նաև հայերենը, ինչը կհեշտացնի բավական խնդիրներ»,- ասաց Կիրո Մանոյանը:

Եվրախորհրդին անդամակցելիս Վրաստանն այլ պարտավորություններ ևս ստանձնել է, որոնք միշտ չէ, որ կատարել է: Օրինակ` տեղական և տարածաշրջանային ինքնակառավարման մակարդակի բարձրացման հարցը: Կիրո Մանոյանի խոսքերով` վերջերս կայացած Եվրախորհրդի շրջանների կոնգրեսում քննարկվել է զեկույց` Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին:

«Եվ քննադատություն եղավ, որ այդքան էլ ճիշտ չեն շարժվել, հատկապես ինչ վերաբերում է օրենսդրության վերաբերյալ, որովհետև ասվում է, որ նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ամբողջությամբ կուսակցականացվել են, ինչը հնարավորություն չի տալիս ազգային փոքրամասնություններին իրենց տարածաշրջաններում իսկապես ազդեցիկ ձևով մասնակցել, և այդպես էլ եղել է, որ նրանք այդքան էլ ակտիվ չեն եղել»,- ասաց Կիրո Մանոյանը:

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը պատրաստվում են Ջավախքի և ընդհանրապես Վրաստանի հայության իրավունքներն արծարծել նաև Եվրախորհրդարանում պատրաստվող զեկույցների շրջանակներում:

Սոնա Ավագյան
Hetq.am
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ | 265 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно