|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԸ
15:19 ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ տալու մասին օրենքի ընդունումը Վրաստանում բացահայտեց պետության և եկեղեցու միջև առկա լուրջ խնդիրները: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, Վրաստանի իշխանությունները բավականին բարդ քաղաքական որոշում կայացրեցին, որը վերաբերում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակին, այլ նաև այլ կրոնական միավորումներին, գրում է PanARMENIAN.Net-ը:
«Պետք է հասկանալ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին երկրորդ քաղաքական ուժն է Վրաստանում և այդ օրենքի շուրջ ընթացող գործընթացները բացահայտեցին լուրջ տարաձայնությունները ՎՈՒԵ և քաղաքական իշխանությունների միջև»,-ասել է Մինասյանը: Ըստ նրա, տարաձայնություններ կային նաև նախկինում, սակայն դրանք սրվեցին օրենքի ընդունմամբ:
Իրավական կարգավիճակի մասին ուղղումներն արդեն ուժի մեջ են մտել: ՀԱԵ իրավական կարգավիճակի հարցը վաղուց գտնվում էր հայ-վրացական օրակարգում: Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան հովվապետական այցի ժամանակ վրացական կողմը նույն իրավունքները պահանջեց Հայաստանում վրաց եկեղեցու համար:
Վրաստանի խորհրդարանում օրենքի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը կոչ արեց վերանայել օրենքը: «Այս օրենքը նույնքան կարևոր է, որքան վտանգավոր: Օրենսդիրները պետք է մտածեն, թե ինչ հետևանքներ կլինեն 10, 100 տարի հետո»,-հայտարարել է Իլիա Երկրորդը: |
|
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 137
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|