|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » ՎՐԱՍՏԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԻՆՈԴԸ 4–ԺԱՄՅԱ ՆԻՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ
19:13 ՎՐԱՍՏԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԻՆՈԴԸ 4–ԺԱՄՅԱ ՆԻՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ |
Վրաստանի պատրիարքարանում ավարտվել է Սուրբ Սինոդի նիստը, որի արդյունքները դեռևս չեն հրապարակվում։ Ինչպես հաղորդում է վրացական GHN կայքը, նիստի ավարտից հետո քահանա Իոբն ասել է, թե Սինոդի ժամանակ այնպիսի որոշում է ընդունվել, որը լինելու է հօգուտ եկեղեցու և երկրի։
4 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել է կրոնական միություններին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ շնորհելու մասին օրենքը։
Վրաստանի խորհրդարանն օրեր առաջ փոփոխություններ մտցրեց «Քաղաքացիական օրենսգրքում», որոնց համաձայն, Վրաստանում կրոնական մի քանի միությունների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում:
Օրինագծի առաջին ընթերցումից հետո վրաց պատրիարք Իլիա 2-րը օրենսդիրներին կոչ էր արել կասեցնել օրենքի ընդունումը, հրապարակավ քննարկումներ անցկացնել։ Չնայած նրա հայտարարությանը՝ օրենքը ընդունվեց, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրեց այն։ |
|
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 122
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|