|
 |
|
 |
Գլխավոր » 2012 » Հունվար » 19 » ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔՈՒՄ Է. «ԵՍ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԵՄ ԱՍԵԼ»
17:44 ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔՈՒՄ Է. «ԵՍ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԵՄ ԱՍԵԼ» |
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Փրիդոն Թոդուան վճռականորեն հերքել է «Նովոստի Արմենիա»-ի կողմից տարածված տեղեկատվությունը, թե Բաքվում գտնվելով հայտարարել է, որ «Վրաստանը եւ Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետեւ այդ իրենց հողերն են»: Այս մասին հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Պիրվելի»-ի հետ հարցազրույցում Փ.Թոդուան, մասնավորապես, հայտարարել է. «Ես նման բան չեմ ասել: Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, սակայն նշյալը ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ, որ Վրաստանը լինի միասնական, իսկ մյուս երկրների հիմնախնդիրներին ես չեմ միջամտում»:
«Պիրվելի»-ն ներկայացրել է նաեւ Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որտեղ նա վրաց գործընկերոջ խոսքերը գնահատել էր որպես «ոչ կոռեկտ», «իրականությունից հեռու եւ անհեթեթ»: |
|
Բաժին: news.am
| 67
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|