|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հուլիս » 6 » ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼ ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՎԱՆԱՆՔՆԵՐԻՆ. ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՅԿՈՏԸ
16:11 ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼ ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՎԱՆԱՆՔՆԵՐԻՆ. ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՅԿՈՏԸ |
Վրաստանի Պատրիարքարանի համար անկարեւոր են եղել իշխանությունների առաջարկությունները, այդ թվում՝ վրացական ուղղափառ եկեղեցու՝ այլ պետություններում կարգավիճակի կապակցությամբ։ Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին։
Նրա խոսքով, ինքն այսօր եղել է Վրաստանի պատրիարքարանում։ Կուբլաշվիլին հայտնել է, որ Պատրիարքությունը պահանջել է, որ իրավաբանական անձ գրանցման ենթակա կրոնական միությունների թիվը հնարավորին քիչ լինի։ Իշխանության ներկայացուցիչն այդ պահանջը խտրականություն է համարել եւ մերժել, գրում է Грузия Online-ը։
Կուբլաշվիլիի ներկայացմամբ, նաեւ Պատրիարքարանին իշխանությունների անունից հայտնել է, որ Վրաստանի պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այլ երկրներում գտնվող վրացական տաճարների, վանքերի, այլ եկեղեցական շինությունների, ինչպես նաեւ եկեղեցական առարկաների պաշտպանության եւ խնամքի պարտականությունը։
Վրաստանի իշխանությունները նախատեսում են նաեւ իրենց վրա վերցնել այլ երկրների իշխանությունների հետ ՝ այդ երկրներում վրացական եկեղեցուն կարգավիճակ տալու
շուրջ բանակցությունները։ Սակայն, պատգամավորի խոսքով, Պատրիարքարանի համար խորհրդարանական մեծամասնության առաջարկները «կարեւոր չեն եղել»։
|
|
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 119
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|