|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ, ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ
21:47 ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ, ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ |
Վրաստանում սկզբունքորեն այլատյացություն չկա, բայց կենցաղային մակարդակում կա որոշ մրցակցություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլին «Կոմերսանտին» տված հարցազրույցում, հաղորդում է news.am-ը:
«Այո, հենց կենցաղային մակարդակում: Եւ հայերի մասին անեկդոտների մեծ մասը թշնամական չեն, բայց հաստատում են մրցակցության փաստը: 30 դար մենք հայերի հետ կողք կողքի ենք ապրում, բնականաբար ստիպված ենք ինչ-որ կերպ յոլա գնալ: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ, որքան Վրաստանի արտաքին քաղաքական սպառնալիքները: Ցանկացած օրենքի ընդունում, հատկապես նման զգայուն հարցերում, պետք է հավասարակշռված եւ մտածված լինի: Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը բարդ հարաբերություններ ունեն: Հայաստանին արված լրջագույն զիջումները կարող են Ադրբեջանում ցավոտ ընդունվել: Ուստի պետք չէ մոռանալ աշխարհաքաղաքական գործոնների մասին»,- նկատել է գործիչը:
Նրա խոսքով, քաղաքացիական ու կրոնական խաղաղություն է հարկավոր Վրաստանում: Վրաստանի շուրջ Թուրքիան է, Ադրբեջանը, Հայաստանը, Հյուսիսային Կովկասը: «Կրոնական բախումների բազմաթիվ հնարավորություններ կան, ուստի վրացական պետությունը պարտավոր է շատ զգույշ լինել ու հարցը մինչեւ վերջ ուսումնասիրել»,- նկատել է Բերձենիշվիլին:
Հարցին, թե ինչո՞ւմն է հայկական եւ վրացական եկեղեցիների հակամարտության էությունը, քաղաքական գործիչը պատասխանել է, որ Վրաստանի տարածքում կան մի շարք հայկական եկեղեցիներ, որոնք դեռ գտնվում են պատրիարքության սեփականության ներքո: Կա նաեւ գործող հայկական եկեղեցի: Կան եկեղեցիներ, որոնք դեռ չեն հանձնվել Հայ առաքելական եկեղեցուն: «Խնդիրն այն է, որ եկեղեցին մի ժամանակ առաքելական է եղել հետո` ուղղափառ, հետո` առաքելական: Նման խնդիրներ կան նաեւ կաթոլիկների հետ: Լավ կլիներ, որ վրացական եւ հայկական եկեղեցիները հանգեին նրան, թե որ եկեղեցիները վերադարձնեին կամ հանձնեին: Բայց առայժմ այդ որոշումը չի կայացվել»:
Բերձենիշվիլին հայտարարել է, թե Հայաստանի հյուսիսային հատվածում կան եկեղեցիներ, որոնց վրա վրացերեն գրառումներ կան: «Հայերն ասում են, որ այդ եկեղեցիները պատկանել են ուղղափառ հայերին: Անկախ նրանից, թե ում են պատկանել ուղղափառ հայերին, թե վրացիներին, նրանք Վրաց ուղղափառ եկեղեցու հոտն են եղել: Ուստի երբ հայկական կողմը հետ է ուզում իր եկեղեցիները, վրացական կողմը փոխարենն առաջարկում է վերադարձնել այն մի քանի եկեղեցիները, որոնց մասին չի կարելի ասել, թե վրացական չեն: Բայց նրանք էլ խնդիրներ ունեն: Այժմ այդ եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցու մաս են, գործող եկեղեցիներ»,- նշել է Բերձենիշվիլին:
|
|
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 140
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|