ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ - 19 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:27RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
09:26
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Վրաստանի «Ինքնապաշտպանություն» շարժման անդամ Լադո Սադգոբելաշվիլին եւ ռեժիսոր Զազա Սվանաձեն մեղադրում են «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանին «Վրաստանին դավաճանելու եւ սեփական գործարար շահերով առաջնորդվելու մեջ»։ Ինչպես հաղորդում է «Грузия Online», ռեժիսոր Սվանաձեն ասել է, որ վերջին օրերի ընթացքում Ստեփանյանը Վրաստանում հակահայկական 38 ելույթներ է արձանագրել, ինչպես նաեւ մեղադրել Վրաստանում հանրաճանաչ մարդկանց ծայրահեղականության մեջ։

«Այդ ցուցակում Մարիկա Լորդկիպանիձեի, Թեմուր Շաշիաշվիլիի, Սոսո Մանջավաձեի եւ Ռեզո Ամաշուկելիի կողքին հայտնվել եմ նաեւ ես։ Անհասկանալի է, ինչո՞ւ է Ստեփանյանը մեղադրում մեզ ծայրահեղականության քարոզի մեջ, երբ այդ նույն բանը անում են էթնիկ հայերը։ Պետք է նշել, որ Ստեփանյանը սկզբից եւեթ հայտարարում էր, որ այդ փաստաթուղթը նրան հարկավոր էր դատախազություն ներկայացնելու համար։ Սակայն այժմ հայտնի է դարձել, որ Ստեփանյանը այդ ցուցակը հանձնելու է Վրաստանում հավատարմագրված դեսպանություններին, որ նրանք մեզ մուտքի արտոնագիր հետագայում չտրամադրեն»,- ասել է ռեժիսորը։

«Ինքնապաշտպանության» անդամ Լադո Սադգոբելաշվիլիի խոսքով՝ Ստեփանյանը ինքն է ծայրահեղականություն քարոզում։ Նրան հետաքրքրում է, թե ո՞վ է իրականում Առնոլդ Ստեփանյանը՝ գործարար, թե՞ իրավապաշպան։ «Մենք լավ ենք հիշում, որ նա մի քանի տարի առաջ պահանջում էր Ջավախքի ինքնավար հանրապետություն ստեղծեր։ Լավ հայտնի է նաեւ, որ նա Թբիլիսիում լավ բիզնես ունի։ Իմ կարծիքով Ստեփանյանը Վրաստանի դավաճան է»,- եզրակացրել է Սադգոբելաշվիլին։
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 201 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно