ՎՐԱՍՏԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՓՈՐՁԱԳԵՏ - 6 Ноября 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:27RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Նոեմբեր » 6 » ՎՐԱՍՏԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՓՈՐՁԱԳԵՏ
21:59
ՎՐԱՍՏԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՓՈՐՁԱԳԵՏ
«Մեր փորձագիտական շրջանակներում հիմնականում իշխում է այն կարծիքը, որ այդ ձերբակալությունների տակ ազգային խտրական մոտեցում տեսնելը իրատեսական չէ»,– այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս Վրաստանում լրտեսության կասկածանքով երկու հայերի ձերբակալությանը։

Վահե Սարգսյանը նշեց, որՎրաստանին կարելի է մեղադրել շատ հարցերում, մասնավորապես՝ կապված ջավախքահայերի նկատմամբ որդեգրած քաղաքականության հետ, սակայն «մեր հայրենակիցների» ձերբակալության համար նրանց մեղադրելը սխալ է։ Ըստ փորձագետի՝ ռուսական լրտեսական խմբի ձերբակալությունն ավելի շատ Վրաստանում հակառուսական տրամադրությունների արտացոլումն է, ինչպես նաև նման քայլով Վրաստանը ցանկանում է համաշխարհային հանրության առջև արդարացնել իր հակառուսական քաղաքականությունը։

Վահե Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ձերբակալված խմբի երկու հայերը ՌԴ քաղաքացիներ են, ինչը նշանակում է, որ Հայաստանը իրավականորեն նույնիսկ չի կարող միջամտել այդ հարցին՝ փորձելով օգնել մեր հայրենակիցներին։ «Դա զուտ վրաց–ռուսական խնդիր է»,– նկատեց փորձագետը՝ միաժամանակ հավելելով, որ ձերբակալված հայերին օգնելու փոխարեն լավ կլինի Հայաստանը մտածի ՀՀ այն քաղաքացիների մասին, ովքեր Վրաստանի սահմանը Օսիայով կամ Աբխազիայով հատելու համար հայտնվել են բանտերում։ Փորձագետի խոսքով՝ նրանց թիվն այսօր հարյուրից ավելի է։

Փորձագետը կանխատեսեց, որ ինչպես նախորդ դեպքում, երբ Վրաստանում ռուս լրտեսներ էին ձերբակալվել, այս անգամ ևս միջազգային հանրության ճնշման ներքո Թբիլիսին ձերբակալվածներին կվերադարձնի Ռուսաստանին։


Tert.am
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ | 224 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 1
0  
1 Новость.ge   (07.11.2010 09:42)
Россия ощущает нехватку агентуры в Грузии
http://novost.ge/2010/11/06/rossiya-oshhushhaet-nexvatku-agentury-v-gruzii/

Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно