ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է - 30 Ноября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:28RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 30 » ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
20:23
ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
Վրաստանում կան 107 ընկերություններ հայկական կապիտալով, իսկ Հայաստանում գործում են վրացական կապիտալով 170 ընկերություններ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Առետւրա-արդյունաբերողների պալատի ղեկավար Արսեն Ղազարյանը, ով մասնակցում է Թբիլիսիում ընթացող հայ-վրացական բիզնես համաժողովին:

news.am-ի թղթակիցը Վրաստանի մայրաքաղաքից հայտնում է, թե Ղազարյանն ասել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի տարածքով ապրանքների տարանցմանը: «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Վրաստանի հետ տնտեսական հարաբերություններին, որը մեր ամենակայուն, երաշխավորված գործընկերն է: Երբ շուկաները հավասարաչափ են զարգանում, դա ձեռնտու է երկու կողմերին: Ժամանակ է եղել, երբ վրացական շուկան անբավարար զարգացած է, դա ձեռնտու չի եղել: Այսօրվա դրությամբ մենք նախատեսում ենք Վրաստանում հայկական կապիտալով ընկերությունների ստեղծումը, պայմանով, որ հիմնական կապիտալը, կառավարումը մնան Հայաստանում, իսկ Վրաստանում լինի մասնաճյուղը»,- ասել է Ղազարյանը:

Անդրադառնալով բեռնափոխադրումներին, Ղազարյանը նկատել է, որ Վրաստանը Հայաստանի համար երկու ճանապարհներից մեկն է. «Այսօրվա դրությամբ, երկաթուղային բեռնափոխադրումներում Հայաստանի նկատմամբ չկա երկակի վերաբերմունք, անգամ ռուս-վրացական հակամարտության ժամանակ բեռները Հայաստան էին հասցվում սովորական ռեժիմով: Ինչ վերաբերում է Վերին Լարսի ճանապարհին, պետք է հասկանալ, որ դա սեզոնային ճանապարհ է, եւ ձնաբքերի ժամանակ այն պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես փակվում է: Այստեղ ճանապարհի համատեղ շահագործման, այն ձմեռային ամիսներին ավելի արդյունավետ դարձնելու խնդիր կա: Վստահ եմ, որ այս համաժողովում տվյալ խնդրի լուծման ուղիներ կգտնենք»:

Նա նաեւ նշել է, թե Վերին Լարսում մնացած բեռնատարների մի մասը երեք օր առաջ փոխել է ուղղույունը եւ ճանապարհը կշարունակի լաստանավերով, բայց մի մասը մնացել է:
Բաժին: news.am | 72 Ավելացրեց: AkhaltskhaNews
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно