Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունն ահազանգ է ստացել, թե վրացական կողմը Ախալցխայի հայկական Երևման Սուրբ խաչ եկեղեցին մտադիր է վերածել վրացական կաթոլիկ կենտրոնի։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։
«Նախարարությունը մտահոգ է այս հարցի շուրջ», – ասաց նա։
Սիմոնյանը հավելեց, որ այդ տեղեկությունը դեռ ամբողջությամբ ճշտված չէ, և խոստացավ, որ նախարարությունը պատշաճ մակարդակով կզբաղվի այս հարցով և կանի հնարավորը այդ կենտրոնի կառուցումը կասեցնելու ուղղությամբ։
«Մենք պետք է պահպանենք եկեղեցու հայկական կերպարը», – ասաց նա՝ նշելով, որ եկեղեցու հիմքի վրա պետք է կառուցվի գոնե հայկական կաթոլիկ կենտրոն, քանի որ այդ տարածաշրջանի բնակիչները կաթոլիկություն են դավանում։
Tert.am
|