ԱԽԱԼՑԽԱՅԻ ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ ԵՒ ՓՈԽԱԴՐՎԵԼ ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ - 6 Декабря 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:29RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Դեկտեմբեր 2010  »
IIIIIIIVVVIVII
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Դեկտեմբեր » 6 » ԱԽԱԼՑԽԱՅԻ ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ ԵՒ ՓՈԽԱԴՐՎԵԼ ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
19:58
ԱԽԱԼՑԽԱՅԻ ԵՐԵՒՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ ԵՒ ՓՈԽԱԴՐՎԵԼ ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգված լինելով, որ Ախալցխայի Երեւման Ս. խաչ եկեղեցու վերանորոգման ընթացքում եկեղեցու դրսի պատերին եւ ներսի խորանում գտնվող խաչքարերը հանվել են եւ փոխադրվել գավառագիտական թանգարան, Վիրահայոց թեմի միջոցով դիմել է Վրաստանում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդությանը` եկեղեցու նախնական վիճակն անխաթար պահպանելու խնդրանքով:

Ի պատասխան NEWS.am-ի հարցի, թե ինչպե՞ս են ընթանում Ախալցխայի Երեւման Ս. խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները, Ամենայն հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանն ասել է.

«2009 թ. աշնանը Վրաստանի իշխանությունները Ախալցխայի Ռաբաթ թաղամասի վերնամասում գտնվող Երեւման Ս. Խաչ հայ կաթոլիկ եկեղեցին իր տարածքով հանձնել են կաթոլիկ համայնքին` պայմանով, որ խոնարհված եկեղեցին վերանորոգվի: Ասեմ, որ 7-րդ դարից մինչեւ 18-րդ դարի սկիզբը այս եկեղեցին պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն: Այնուհետեւ եկեղեցին գործածվել է հայ կաթողիկե համայնքի կողմից, քանզի Առաքելական եկեղեցու հետեւորդ հայորդիներ այդ շրջանում չեն բնակվել եւ եկեղեցին փակ է եղել: Նկատի առնելով այն, որ հիշյալ եկեղեցին նաեւ Հայոց Եկեղեցու պատմական ժառանգության մի մասնիկն է, Վիրահայոց թեմի առաջնորդին հավաստիացվել էր, որ նորոգության ընթացքում հայկական ինքնության որեւէ նշան չի ոնչացվի, ընդհակառակը` լավագույնս կպահպանվի:

Օրերս տեղեկացանք, որ եկեղեցու դրսի պատերին եւ ներսի խորանում գտնվող խաչքարերը հանվել են եւ փոխադրվել գավառագիտական թանգարան: Տեղաշարժվել են նաեւ եկեղեցու բակում գտնվող հայկական եւ վրացական արձանագրություններով տապանաքարերը:

Խնդրի առնչությամբ Մայր Աթոռը Վիրահայոց թեմի միջոցով դիմել է Վրաստանում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդությանը` անխաթար պահպանելու եկեղեցու նախնական վիճակը:

Վստահ ենք, որ Կաթոլիկ Եկեղեցու պատկան իշխանությունների կողմից այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն,  որպեսզի կատարվածն անհանգստություն առաջ չբերի մեր հավատացյալների մոտ»:


NEWS.am
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 356 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно