Այսօր Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում կրտսեր խմբի սաների հետ անցկացվեց սիրո, գեցեցկության և մայրությանը նվիրված միջոցառում «Մայրս պատկերն է Մայր Հայրենիքի» խորագրով:
Փոքրիկները իրենց թոթով լեզվով գովաբանեցին մայրերին : Համեմատեցին նրանց հայրենիքի հետ : Նրանք ասում էին , որ իրենց մայրերը արևի պես վառ են ընտանիքում :
Փոքրիկները երգեցին և պարեցին , մայրերին նվիրեցին իրենց երգն ու պարը : Միջոցառման վերջում փոքրիկները մայրերին նվիրեցին իրենց ձեռքով նկարած գարնան ավետաբերը ` մանուշակը :
Միջոցառումը կազմակերպվել էր կենտրոնի պարուսույց Տ.Համբարձումյանի, երգի ուսուցիչ Հ. Մանասյանի , և հայոց լեզվի ուսուցիչ Մ. Պետրոսյանի կողմից:
Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրեն Ն. Հակոբյանը ներկա գտնվող և բոլոր կանանց շնորհավորեց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկացավ լինել մայր հայրենիքին նվիրված մայրեր: