Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն եւ նրա ներկայացուցիչներ՝ Մարինա Մերաբիշվիլին, Լեւան Միքաբերիձեն ու Ուչա Կախնիաշվիլին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ առաջին տիկին Մեհրաբան Ալիեւային:
Այդ մասին հաղորդում է Ախալցխայի քաղաքապետարանի պաշտոնական էջը: Հանդիպման առումով մանրամասները չեն ներկայացվում:
Այսպիսով կարելի է փաստել, որ հայկական ձայներ ստացած քաղաքապետը իր «շնորհակալությունն» է հայտնում հայերին, ակնկալելով երեւի հաջորդ ընտրություններում հայերի լուռ աջակցությանը: