Ախալքալաքցիները այցելեցին Արեւմտյան Հայաստան

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի հասարակությունը, համախմբվելով Մոսկվայից և գյուղից, կատարել են շատ ողջունելի հայրենասիրական քայլ. նրանք այցելել են Արևմտյան Հայաստանի պատմական նշանակություն ունեցող մի շարք հայտնի վայրեր, ծանոթացել են պատմական հայրենիքին, գրում է blognews.am կայքը։ Եղել են նաև Էրզրումի նահանգի Օրթիզ գյուղում, որտեղից գաղթել են Բուռնաշեթի նախնիները։

Եղել են Վանա լճում, համտեսել լճի տառեխ ձուկը։

Այցելել են Ախթամար կղզի ու հայկական երաժշտության տակ պարել քոչարի։