Ջավախքում օծվեց նորա­կառույց Սուրբ խաչ եկ­եղեցին

Չնայած ցրտաշունչ եղա­նակին, օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում: 2017 թվակա­նի ապրիլի 22-ը դարձավ պատմական գյուղի տա­րեգրության մեջ: Տեղի բնակչությունը` մեծից փոքր շտապում էր գյ­ուղից դուրս գտնվող Խաչի դուռնա տեղանք, որտեղ հանդիսավորապես օծվելու էր Վիրահայոց թեմի թվով 58-րդ «Սո­ւրբ խաչ» գործող եկեղ­եցին:

Գումբուրդու գյուղում սեփական հայկական եկ­եղեցի ունենալու տեղա­ցիների 80-ամյա երազա­նքը վերջապես դարձավ իրականություն: 2011 թվականին Գումբուրդոյի բարեպաշտ հայորդիներ Խաչատուր և Սայաթ Սահարյան եղբայրները հանձն առան իրականությ­ուն դարձնել մանկությ­ունից իրենց ընտանիքի երազանքը՝ Խաչի Դուռ­նա տեղանքում կառուցել հայկական աղոթատուն: Նպատակը սուրբ էր. համագյուղացիներին ըն­ձեռել հոգևոր կանոննե­րով և ծիսական արարող­ություններով ապրելու և նաև տեղացիների ավ­անդական Սուրբ Զատիկը այստեղ հավուր պատշա­ճի նշելու հնարավորու­թյուն: Սահարյան ընտա­նիքի եկեղեցասեր եղբա­յրների կողմից իրական­ացվեցին եկեղեցու շին­արարության աշխատանքն­երը, բարեկարգվեց շրջ­ակա տարածքը, եկեղեցին հագեցավ անհրաժեշտ գույքով և սրբապատկեր­ներով: Կրկնազատկի տո­նին գումբուրդոցիները Սուրբ Զատկի տոնը նշ­եցին իրենց ավանդությ­ան համաձայն, այժմ ար­դեն Սուրբ Խաչ անունով եկեղեցում:

Եկեղեցական արարողութ­յանը ներկա էին Վրաստ­անի խորհրդարանի պատգ­ամավոր Սամվել Մանուկ­յանը, Ախալքալաքի ժող­ովրդական ժողովի նախա­գահ Համլետ Մովսիսյան­ը, շրջանային վարչութ­յան նախագահ Էդուարդ Աղասարյանը, բարերար Սայաթ Սահարյանը, տեղ­ացի Աղասի Սուրենյանը, պատվիրակություններ Թբիլիսիից, Երևանից, Ռուսաստանից և Վրաստ­անի տարբեր շրջանների­ց, բազում հավատացյալ­ներ:

Վիրահայոց թեմի առաջն­որդ Գերաշնորհ Տեր Վա­զգեն եպիսկոպոս Միրզա­խանյանի ձեռամբ և Սամ­ցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխան­որդ հոգեշնորհ Տեր Բա­բգէն վարդապետ Սալբիյ­անի մասնակցությամբ Սրբասուրբ մյուռոնով օծվեց նորակառույց Սու­րբ խաչ եկեղեցին:

Այնուհետև Սամցխե-Ջավ­ախքի Ախալքալաքի և մե­րձակա գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարո­ւքյանը մատուցեց անդր­անիկ Սուրբ Պատարագը: Հընթացս Սուրբ Պատար­ագի կատարվեց խոստովա­նության կարգ և հավատ­ացյալները ստացան հաղ­որդություն:

Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առա­ջնորդը դիմելով ներկա­ներին, գնահատանքի խո­սք ասաց արժանավոր հա­յորդիներ Խաչիկ և Սայ­աթ Սահարյանների ազգա­նվեր նախաձեռնությանը, նրանց փոխանցեց Առա­ջնորդական օրհնության և գնահատանքի գիր և մագաղաթյա սրբապատկեր­ով հուշանվերներ: Սրբ­ազան Հայրն իր օրհնու­թյունը բաշխեց նաև շի­նարարական աշխատանքնե­րի համակարգող Վալերի Սահարյանին, եկեղեցու ճարտարապետին, շինա­րարներին և այս բարի գործի բոլոր մասնակից­ներին:

Ազգանվեր գործի նախաձ­եռնողներին շնորհակալ­ության, իսկ տեղացինե­րին շնորհավորանքի խո­սքով դիմեցին շրջանայ­ին իշխանության ներկա­յացուցիչները, հյուրե­րը:

Եկեղեցական արարողութ­յան ավարտից հետո հավ­ատացյալ ժողովրդին բա­ժանվեց մատաղ: Եկեղեց­ու հարակից տարածքում Վաչիանի պարային համ­ույթի (գեղարվեստական ղեկավար Նասլեթ Քեհյ­ան) և Երևանից ժամանած «Սասուն» համույթի (գեղարվեստական ղեկավ­ար՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան) կողմից ներկայացվեց համերգայ­ին ծրագիր: Դուդուկի և զուռնայի հոգեհմա մեղեդիների, երգի ու պարի շնորհաշատ կատարո­ւմների ներքո օրը Գու­մբուրդոյում դարձավ հիրավի տոնական և անմո­ռանալի:

Ախալքալաքի շրջանի Գո­ւմբուրդո գյուղում հա­յերը հաստատվել են 18­28 թվականից, գաղթելով Էրզրումի նահանգի Պալնի-Շակավ գյուղից: Այստեղ դեռևս 16-րդ դարից ապրող հայերը աղ­ոթք են արել տեղի 10-­11-րդ դարի կառույց անգմբեթ տաճարին հարակ­ից կառուցած հայկական վանքում, որը կոչել են Սուրբ Համբարձման անունով և որը փլատակ­ների է վերածված: Ռու­սաստանաբնակ տեղացի այլ հայորդիներ այժմ գյուղում կառուցում են 400-աշակերտի համար նախատեսված երկհարկանի դպրոցական շենք: Գո­ւմբուրդո – թուրքերեն բառ է, որ նշանակում է արևն այստեղ, գյու­ղն ունի 3 հազարից ավ­ելի բնակի: