Մտահոգություն Ս. Մանուկյանի ավտոմեքենանների միտումնավոր այրելու հետ կապված

Ուրիշի գույքը միտումնավոր այրելը՝  հանցավոր և մտահոգիչ արարք է, կրկնակի մտահոգիչ է, և մտորելու տեղիք է տալիս, երբ այդ ուրիշը՝ քաղաքական գործիչ է, իսկ երբ այդ ուրիշն ազգային փոքրամասնությամբ համախումբ բնակեցված տարածքից՝ ներկայացուցիչ է պետության ազգային ժողովում, այս քայլը և հանցավոր և մտահոգիչ և մտորելու տեղիք տվող արարքից զատ, անհանգստացնող և իր մեջ սադրանքի  բաղադրիչներ պարունակող  սպառնալիք է: Սպառնալիք մեզ բոլորիս համար, մարտահրավեր տարածաշրջանի կայունությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար…                                                                                                                             Գրեթե պարզ է, ինչ որ մեկին դուր չի գալիս մեր տարածաշրջանի անդորրությունն ու խաղաությունը և ինչ որ մեկը ջանում է խաթարել այն…

Գիտակցելով այս ամենը , անհրաժեշտություն է զգացվում, որպեսզի

  1. Պատկան մարմինները գործեն ավելի վճռական, լինեն ավելի օպերատիվ , և ժամ առաջ բացահայտեն  իրական հանցավորներին, քանզի այս քայլը ոչ մի դեպքում հնարավոր չէ, դիտարկել կենցաղային հողի վրա, ուրիշի գույքը փչացնել ցանկանալու դեպք: Սա ավելի շատ նման է սադրանքի , սադրանք ուղղված Վրաստան պետության դեմ, սադրանք՝ որը գուցէ և նպատակ է հետապնդում մեր  տարածաշրջանը ապակայունացնելու:
  2. Մեր համաքաղաքացիները լինեն համբերատար և զգույշ, ցուցաբերեն առավելագույն զգոնություն, չտրվելով որևիցէ մի սադրանքի:

Մի բան պարզ է և հստակ , որ մեր տարածաշրջանի կայունությունը, և օր-օրի կարգավորվող և ամրապնդվող հայ-վրացական հարաբերությունները, որոշ ուժերի դուր չեն գալիս…

Այսօր թուրքական ներթափանցման պայմաններում, տարածաշրջանի ապակայունացումը մեծագույն վտանգ է , անընդունելի է ու դատապարտելի:

 

Ջավախքի հասարակական ու քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյան Վահագն Չախալյան

                                                                                                                                          23.04.17 թ.