Ապրիլի 24-ը Ախալքալաքի շրջանի Վաչիան ու Դիլիսկա գյուղերում

Սույն թվականի ապրիլի 24-ին՝ մեր Սուրբ Նահատակների հիշատակի օրը, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը Սրբոց Նահատակաց բարեխոսական աղոթք կատարեց Դիլիսկայի Սուրբ Սարգիս, Վաչիանի Սուրբ Սիոն, Սուլդայի Սուրբ Խաչ, Չամդուրայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Կարծախի Սուրբ Հովհաննե Կարապետ եկեղեցիներում։

Վաչիանում հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։
Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան