Ապրիլի 23-ին «Զորի Զորյան» երիտասարդական միությունը կազմակերպել էր ավանդական դարձած Ջահերով երթ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին: Թռուցիկներով, Հայկական ու Վրացական դրոշներով և «Հատուցում, Դատապարտում, Ճանաչում» վանկարկումներով Ախալքալաքի երիտասարդական կենտրոնից երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ախալքալաքի Մունիցիպալիտետ, այնուհետև դեպի Ռեսուրս կենտրոն :
Ջահերթը մեկնարկեց ժամը 20:00-ին Ախալքալաքի Բերդերից շարժվեցին դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Եկեղեցու բակում կոչով հանդես եկավ Միության անդամներից մեկը: Մասնավորապես նշվեց, որ միայն 100 ամյակը չէր, որի շրջանակում մենք պետք է Հայոց Ցեղասպանության հարցը բարձրացնենք, այլ յուրաքանչյուր ամիս և յուրաքանչյուր տարի մեզ համար այդ հարցը արդիական է: Ցանկացած նման արհավիրքից հետո մեր ազգը միշտ դրսևորել է իր կենսունակությունը, ապրելու մեծ ցանկությունը` կյանք տալով նոր, ավելի առողջ սերունդների, որոնք կարողացել են ոչ միայն վերացնել դրանց հետևանքները, այլև՝ ապահովել ազգի դիմացկունությունը:
Մենք ուզում ենք աշխարհին ասել, որ մեր ազգը, որը Ցեղասպանություն է ապրել եւ հասկանում է, թե որքան ցավալի է դա, 100 տարի անց ուժեղացել է: Մենք ունենք մեծ առավելություններ և 21-րդ դարը մեր դարն է` հայ ազգի դարը:
Իսկ վերջում բոլոր ներկաները ներս մտան եկեղեցի և Տեր Տաթև քահանայի հետ աղոթեցին ու մոմեր վառեցին Մեծ Եղեռնի զոհերի համար: