Ապրիլի 28-ին Գիորգի Մարգվելաշվիլին կայցելի Ախալցխա

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ապրիլի 27-ին կայցելի Սամցխե-Ջավախք: Նախագահը հանդիպումներ ունի ծրագրած Նինոծմինդայի, Ասպինձայի և Ախալցխայի քաղաքապետարաններում: Հանդիպումների թեման է  «Սահմանադրությունը բոլորի համար»  և «Պահանջիր վրացերեն»:  Ըստ նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության, Վրաստանի նախագահը կայցելի Վարձիայի  Սուրբ Աստվածածնի անվան տաճար, որտեղ 2016 թվի նոյեմբերի 1-ին հրդեհի պատճառով վնասվել էր տաճարը:

Տաճարը վերանորոգվել է նախագահի ֆոնդի ֆինանսավորման շնորհիվ : ,Պահանջիր վրացերենե ծրագրի շրջանակներում , նախագահը կայցելի Փոկա որտեղ կծանոթանա մայրապետների համալիրում ստեղծված արտադրանքի հետ : Ծնիս գյուղում նախագահը կայցելի անասնաբուծություն ֆերմա:

Ապրիլի 28-ին Գիորգի Մարգվելաշվիլին կայցելի Ախալցխայի պետական համալսարան: Նա կայցելի նաև USAID-ի «Ժողովրդավարական ներգրավածության կենտրոն»:

Ախալցխայում հանդիպմանը կմասնակցեն ոչկառավարական կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները:  «Սահմանադրությունը բոլորի համար» ծրագրի շրջանակներում կքննարկեն   սահմանադրական հանձնաժողովի կողմից պատրաստած սահմանադրական փոփոխությունները: