Ասպինձայի տեղական պաշտոնյաների ընտրական մրցույթը ավարտվեց: Հարցազրույցին հրավիրված 18 մրցակցից հանձնաժողովին ներկայացան 8-ը: Շրջանի ղեկավարության խորհրդի վարչության պետի՝ Աննա Տիվաձեի տեղեկատվությամբ 8 մասնակիցն էլ դրական գնահատական ստացան: Նոր աշխատակիցները պաշտոնապես իրենց աշխատանքին կանցնեն մյուս շաբաթից:
Երկու աշխատատեղ դեռ թափուր է: Դրանք են շրջանի ղեկավարի ներկայացուցչի պաշտոնը Օթայում, Վարգավայում և Թոկայում:
Ասպինձայի շրջանի ղեկավարությունը մրցույթը հայտարարեց ապրիլի 18-ին: