Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնւթյամբ և թեմի առաջնորդարանի աջակցությամբ, 2017 թվականի մայիսի 20-ին կազմակերպվեց թբիլիսահայ հավատացյալների մեկօրյա ուխտագնացություն Հայաստանի սրբավայրեր Հաղարծին և Գոշավանք:
Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և բարեմաղթությամբ, թբիլիսահայ շուրջ 90 ուխտավորներ, եկեղեցու լուսարարապետ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և բարեխնամ Գևորգ սարկավագ Անտոնյանի առաջնորդությամբ ու Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի և ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի գլխավորությամբ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց երթուղային ավտոմեքենաներով ուխտագնացության մեկնեցին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սրբավայրեր: Չնայած հորդառատ անձրևին և ցուրտ եղանակին, ուխտավորների տրամադրությունը բարձր էր և ուխտի ճանապարհի և հոգևոր արարողությունների պատրաստակամ: Ուխտավորների առաջին կանգառը 10-րդ դարի կառույց Հաղարծին վանքային համալիրն էր, որը 13-րդ դարում եղել է նաև ուսումնագիտական կենտրոն: