Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք ի պահպանություն և պաշտպանություն Հայոց Երկրի և Հայ Ազգի

Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է։ Համայն հայությունը մեծ շուքով է տոնում իր Անկախությունն աշխարհի տարբեր անկյուններում։ Ախալցխայի քաղաքի հայությունը նույնպես անմասն չմնաց։ Ախալցիխեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հավատացյալ հայորդիները մասնակից և հաղորդակից եղան Սրբալույս Պատարագին։

Պատարագիչ, Ախալցխայի շրջանի հոգևոր հովիվ՝ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանն հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և հոգևոր տեսչության անունից շնորհավորեց հավատացյալներին Անկախության առթիվ։ Պատարագի ավարտին կատարվեց Հանրապետական մաղթանք ի պահպանություն և պաշտպանություն Հայոց Երկրի և Հայ Ազգի։

Բարձրյալն Աստծո և Ամենազոր Աջը և Պահապան Խաչը առաջնորդ լինի Հայոց աշխարհին։