Ածղվիտա գյուղի եկեղեցու պատի կառուցման ժամանակ թաղեցին հայտնաբերված ոսկորները: Տասնյակ աճյունները հավաքեցին և մի տեղ թաղեցին: Մշակութային ժառանգության պահպանության գործակալության և եպարքիայի ղեկավարության որոշմամբ, ընդհանուր գերեզմանը ընտրվեց տաճարի բակում: Աճյունները թաղելուց առաջ Տաո-Կլարջեթի մետրոպոլիտեն Թեոդորը հոգեհանգստյան արարողություն անցկացրեց մահացածների համար:
Ոսկորները հայտնաբերեցին եկեղեցու բակում դրանից հետո, երբ գետինը սկսեցին հարթել համապատասխան մեքենայով: Տեղացիներից մեկը ասում է, որ նա կասկածում էր, որ մի քանի հոգու աճյուն կլիներ, բայց որ այդքան կլիներ, նա չէր էլ մտածում:
Եկեղեցին չունի մշակութային ժառանգության կարգավիճակ: Այն XXI դարի սկզբներում է վերականգնվել: Ներկա դրությամբ մշակութային ժառանգության պահպանության գործակալությունում սկսվել են գործընթացները և մոտ ապագայում Ածղվիտայի եկեղեցին կստանա մշակութային ժառանգության կարգավիճակ: