Հունիսի 21-ին աշխատանքային այցով Ախալքալաքի շրջանի գյուղ Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Մութաֆյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը:
Այցի ընթացքում տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի թանգարանային իրերի հավաքագրման հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստ: Քննարկվեցին տուն-թանգարանում կատարված աշխատանքները, մասնավորապես հավաքագրված թանգարանային իրերի և կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:
Ինչպես նաև պլանավորվեցին առաջիկա աշխատանքները թանգարանային իրերը համալրելու և թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքները մինչև նախատեսված ժամկետն ավարտելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանի ցուցասրահի բացումը մեծ շուքով տեղի ունեցավ 2016թ. օգոստոսի 27-ին, իսկ հուշային հատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն թվականի աշնանը: Բացման հստակ օրը կհրապարակվի ավելի ուշ:
Տուն-թանգարանի աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար կարող եք փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին:
