Ծնիս գյուղում բենզալցակայանում գողության ժամանակ վիրավորել են աշխատակցին

Ախալցխայի շրջանի Ծնիս գյուղում թալանել են բենզալցակայան: Գողության ժամանակ վիրավորվել է բենզալցակայանի աշխատակիցն: Տեղացիների խոսքերով գողերը թալանել են մոտ 3000 լարի:

Երիտասարդ տղամարդուն, ում վիրավորել էին գողերը շտապ հասցրել են «Իմեդի» հիվանդանոց: Բժիշկների խոսքերով նրան դանակահարել են գլխի եւ պարանոցի շրջանում: Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքը տեղի է ունեցել  հունիսի 27-ին, ժամը 05:30 – ին `շաբաթ օրը:  Օպերատորը բենզալցակայանում  մենակ է եղել: Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, հետաքննությունը սկսվել է Վրաստանի  քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է գողություն: Ներքին գործերի նախարարության տվյալներով, արդեն հայտնի են այն անձինք, որոնք իրագործել են այս գողությունը:

Ընթանում են հետախուզական աշխատանքները:

Պամաճ գյուղի բնակիչների խոսքերով նրանք ականատես են եղել թե ինչպես հատուկ ծառայության աշխատակիցները մեքենաներով բարձրացել են անտառ, ինչը տեղացիների խոսքերով կապված է տվյալ գողության հետ:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում կտրուկ շատացել են գողության դեպքերը Ախալցխայի շրջանում եւ հատկապես հայկական Ծղալթբիլա, Աբաթխեւ, Պամաճ եւ այլ գյուղերում: Տվյալ գյուղերի բնակիչները բողոքում են, որ իրավապահ մարմինները արդեն երկար ժամանակ է չեն բացահայտել ոչ մի գողություն իրենց շրջանում, ինչը խիստ մտահոգության եւ կասկածանքի տեղիք է տալիս: