Աստվածադիր ծառայասիրության կոչմանը հավատարիմ հուլիսի 9-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը սննդամթերք տրամադրեցին ք․ Ախալցխայի փ․ Աթոնելի 62 հասցեում բնակվող Կիրանյան Ասյաի ընտանիքին։ Երեք հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիլապես ծանր վիճակում։ Մշտական աշխատանք չունենալու պատճառով ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ՝ չկարողանալով հոգալ անգամ իր նվազագույն կարիքները: Օգնություն տրվեց նաև ք․ Ախալցխայի փ․ Թամարաշվիլի 48 հասցեում բնակվող Կոբալյան Յուրայի ընտանիքին։ Երեք հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է սոցիալապես անապահով վիճակում, այդ պատճառով Հոգևոր Տեսչությունը սննդի փաթեթներ տրամադրեց այս ընտանիքին։
