Վրաստանի համար սահմանվել է գազի նոր սակագին

Սեմեկը Վրաստանի տարածաշրջանի համար, «Սոկար Ջեորջիա գազի» և «Սաքորգազի» սահմանել է նոր սակագին: Սեմեկի որոշմամբ, «Սոկար Ջեորջիա գազի»-ն, որը  41 լիցենզավորված ընկերություն է համախմբել իր մեջ, միասնական սակագին է մշակել:  Այն ԱԱՀ-ի հետ միասին կազմում է  56.940 թեթրի:

Ինչ վերաբերում է «Սոքարգազ» ընկերությանը, այստեղ եւս առաջին անգամ ստեղծվել է ընդհանուր գին, 57.011 թեթրի: Էներգիայի  եւ ջրի կարգավորող հանձնաժողովը նոր սակագին սահմանել է նաև Թբիլիսիի բնակիչների համար: Հանձնաժողովի որոշմամբ, գազի գինը  մոտ 1 խորանարդ մետրում կթանկակն կես թեթրիով: Նախկինում բնակչությունը մի խորանարդ մետրի համար մուծում էր 45.620 իսկ հիմա 46,153:  Այս սակագինը ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 20-ից եւ անփոփոխ կմնա մինջեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: