Սույն թվականի Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է Սբ․ Աստվածածնի Վերափոխման տոնը։
Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը մատուցեց սրբալույս Պատարագ։Հոգշ․ Հայր Սուրբն ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։
Սբ․ Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնեքի կարգ ձեռամբ Հոգևոր Տեսչի և Ախալցխայի շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի և ապա բաժանվեց ներկա գտնվող հավատացյալներին։
Հոգևոր դասը խաղողօրհնեքի կարգ կատարեց նաև Ախալցխայի հարակից շրջանների Առաքելական գյուղերի եկեղեցիներում և մատուռներում՝
Ծիրայի Սբ․ Հրեշտակապետաց
Ծուղրուտի Սբ․ Սիոն
Օրալի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ
Ղուլալիսի Սբ․ Աստվածածին մատուռում
Սազելի Սբ․ Սարգիս
Մեծ և Փոքր Պամաճի Սբ․ Խաչ Եկեղեցիներում։