Աբասթումանիում եւս այսօր հրդեհ է բռնկվել, այս պահին անտառ մտավ ծանր տեխնիկան (ֆոտո-վիդեո)

Այսօր Աբասթումանիի անտառում եւս հրդեհ է բռնկվել: Այս պահին այրվող  անտառ մտավ ծանր տեխնիկան: Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի խոսքերով՝  տեխնիկան բանալու է  ճանապարհներ, որպեսզի հրշեջ ծառայության մեքենաները կարողանան մոտենալ հրդեհին:

Հրդեհի հանգցնման գործընթացի մասնակից է նաեւ կենդանի ուժը եւ հատուկ առաջադրանքների բաժնի  անձնակազմը: Այս պահի դրությամբ նրանց հաջողվեց հանգցնել նաեւ Ախալցխայի եւ Բորջոմիի հրդեհները:

Նախարարը նշեց նաեւ, որ եթե հարկ լինի նրանք օգնության կդիմեն նաեւ հարեւան երկրներին: «Հրդեհը բնակելի տարածքից բավականին հեռու է եւ դժվար հասանելի է: Հրդեհին մոտենալու Ճանապարհ գրեթե չկա: Մինչ մութը ընկնելը այնտեղ կաշխատեն ուղղաթիռները, իսկ  կենդանի ուժը ամբողջ գիշեր աշխատելու է: Նրանց կմիանան նաեւ նոր ուժեր»,-ասում է նախարարը:

Ներկա պահին ուղղաթիռները մինչեւ առավոտ դադարեցրել են իրենց աշխատանքը մթության պատճառով: Ներկա դրությամբ անհայտ է, թե ինչքան տարածք է հրդեհով բռնկված: