Ախալցխայի շրջանի Սվիր գյուղի անտառում երեկ բռնկված կրակը տեղայնացվել է եւ այն այլեւս չի տարածվում: Տեղում աշխատում է հրշեջ ծառայության 100 աշխատակից, ինչպես նաեւ 170 ՆԳՆ աշխատակից:
Ներքին Գործերի նախարար՝ Գիորգի Մղեբրիշվիլիի խոսքերով չնայած, կրակը լոկալիզացվել է, սակայն դեպքի վայրում աշխատում է ավիացիան, որպեսզի կրակի տարածման հետ կապված բոլոր ռիսկերը չեզոքացվեն: