Ախալցխայի մոտակայքում անօրինական ճանապարհով սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվե է Բանգլադեշի 6 քաղաքացի

Բանգլադեշի 6 քաղաքացի է ձերբակալվել Ախալցխայի մոտակայքում: Տվյալ երկրի քաղաքացիները անօրինական ճանապարհով փորձել են հատել վրաց-թուրքական պետական սահմանը: Այս մասին հաղորդում է Վրաստանի Ներքին Գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Հետաքննության տվյալներով բոլոր 6 քաղաքացիները անօրինական ճանապարհով փորձել են Վրաստանի տարածքից անցնել Թուրքիա, շրջանցելով մաքսակետը: Բոլորն էլ ձերբակալվել են Նիալայի №5 սահմանապահ կետում:

Քրեական գործի հետաքննությունը տարվում է «Պետական սահմանի անօրինական հատման փորձ» հոդվածով,  որը ենթադրում է 4-ից 5 տարվա ազատազրկում: