Վրաստանի ազգային արժույթը՝ լարին շարունակում է անկում ապրել, և այսօր ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքը նվազել է ևս 2 թեթրիով՝ դոլարի և եվրոյի նկատմամբ: Փորձագետները խոսում են ապրանքների սպասվող գնաճի, իսկ ընդդիմությունը՝ տնտեսական բարեփոփումների անհրաժեշտության մասին, մինչդեռ կառավարությունում դեռևս հանգիստ են։
Ինչպես հաղորդում է aliq.ge կայքը , ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն բացատրում է, որ լարին ավելի ցածր է, քան ակնկալվում էր, սակայն մակրոտնտեսական ցուցանիշները նորմալ են: Հետևաբար, իշխող թիմը լարիի անկում այլևս չի սպասում։
«Դա հիմնականում կախված է ակնկալիքներից, քանի որ արտահանման ցուցանիշների, ներմուծման և զբոսաշրջության հիմնական գործոնները բացարձակ դրական են բոլոր ուղղություններով, մենք կարծում ենք, որ լարին պետք է կայուն լինի: Այժմ ավելի ցածր է, քան պետք է լինի, սակայն ակնկալվում է լարիի փոխարժեքի բարձրացում», – ասել է Կակաուրիձեն: