Ավարտվել է Քվիշխեթի-Զվարեի կապող երկաթգծային թունելի շինարարությունը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի երկաթգծի ինֆրակառուցվածքի տնօրեն Վասիլ Խորավան, Երկաթգծի նախկին ղեկավարը և գործընկեր չինական ընկերության ներկայացուցիչներ:
Երկաթգծային թունելը, որի երկարությունը 8,5 կմ. է, անդրկովկասում ամենաերկարն է: Շինարարությունը իրականացվել է երկաթգծի մոդեռնիզացիայի նախագծի շրջանակներում:
Թունելի օգնությամբ Թբիլիսիից Բաթումի ճանապարհը կրճատվելու է մեկ ժամով, իսկ տարեկան ապրանքաշրջանառությունը կազմելու է 48 մլն. տոննա:
Նշենք, որ այս նախագծի շրջանակներում կառուցվում է ևս վեց նոր թունել և վերանորոգվում է 4-ը:
Թունելի շինարարության արժեքը 260 մլն. շվեյցարական ֆրանկ է և այն ամբողջությամբ ֆինանսավորել է Վրաստանի երկաթգիծը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։