Պետական անվտանգության ծառայությունում րոպեներ առաջ ավարտվեց հատուկ մամլո ասուլիսը, որի ընթացքում ծառայության մամլո խոսնակը ներկայացրեց Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողության մանրամասները:
Նինո Գիորգոբիանիի հայտարարությամբ հատուկ գործողությունը ավարտված է, որի շրջանակներում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող մեկ մարդ և սպանվել են երեքը: Այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։
Գիորգոբիանին նշել է նաև, որ հատուկ գործողության արդյունքում մահացել է մեկ հատուկ ջոկատային և կա մի քանի վիրավոր:
Պետական անվտանգության ծառայության մամլո խոսնակի հայտարարությամբ այս պահին այլ մանրամասներ չեն տարածվի և բոլոր հարցերին կպատասխանեն հետաքննության ավարտից հետո:
Ինչ վերաբերում է հանցավոր խմբի անդամների ինքնությանը ապա նախնական տեղեկություններով նրանք Վրաստանի քաղաքացիներ չեն:
Գիորգոբիանին ցավակցել է զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքի անդամներին: