Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված Ս.Դ.-ին որպես խափանման միջոց է սահմանվել կալանքը: Քաղաքային դատարանում խափանման միջոցառման հարցը քննարկում էին մի քանի ժամվա ընթացքում: Դատավորը Ռոման Խորավան էր:
Վրաստանի դատախազությունը մեղադրյալի համար խափանման միջոց էր պահանջում կալանքը:
Ինչպես հաղորդում է առաջին ալիքը, ձերբակվածը չի ճանչում մեղքը և օգտվում է լռության իրավունքից:
Հատուկ գործողության ժամանակ ձերբակալված անձի առնչությամբ, գլխավոր դատախազությունը տարածել է տեղեկություն:
Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողությունը անցկացրել է պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական վարչությունը: