«Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասավ 12-ի

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով երեկ երեկոյան Բաթումիի  «Լեոգրանդ» հինգաստղանի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 12-ի, որոնցից  1-ը՝ Իրանի քաղաքացի է:

Հրդեհից փրկարարներին հաջողվել է դուրս բերել առավել քան 100 մարդու:

Նախնական տվյալներով հրդեհը առաջացել է հյուրանոցի սենյակներից մեկում էլեկտրալարերի գերտաքացման հետեւանքով: