Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է իր բարեգործական ծրագրերը այցելելով ու օգնություն տրամադրելով կարիքավոր ընտանիքներին։ Սույն թվականի նոյեմբերի 29-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ․ Ծերեթելի 21 հասցեում բնակվող Գելաշվիլիների ընտանիքին։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։
Օգնություն տրամադրվեց նաև ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ․Ծերեթելի 18 հասցեում բնակվող Փանչվիձեների ընտանիքին։ Մշտական աշխատանք չունենալու պատճառով ընտանիքը հայտնվել է բարդ սոցիալական պայմաններում։
Նույն օրը օգնություն տրամադրվեց նաև ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ Մեգոբրոբիս 20 հասցեում բնակվող Մեհրաբյանների ընտանիքին։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ։
Հոգևոր Տեսչությունն վերոնշյալ երեք ընտանիքներին իր բարեգործական ծրագրի շրջանակներում սննդամթերք տրամադրեց։