Հայոց պատմության հերոսական դրվագներին նվիրված միջոցառում Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային կենտրոնում

Հայերիս պայքարը գոյատևման և հավատքի համար տասնութ դարի պատմություն ունի: Այն սկսվել է քրիստոնեությունը որպես սեփական կրոն ճանաչելու արշալույսից և շարունակվում է ցայսօր: Ու մշտապես, երբ նենգ թշնամին հարձակվել է՝ոչնչացնելու մեր ժողովրդին և նրա քրիստոնեական հավատքը – բռունցվել են բոլորը՝ պահպանելու և փրկելու ազգային ինքնությունը, պատիվն ու Հայ առաքելական եկեղեցին:

Այս խորիմաստ փիլիսոփայությունն էր կրում դեկտեմբերի 3-ին «Ռաֆայել Ջավախք»  կրթամշակութային կենտրոնի կազմակերպած ցերեկույթը, որն անջնջելի տպավորություն թողեց ներկաների վրա: Միջոցառումը պատրաստվել էր կենտրոնի հայ ժողովրդի և հայոց եկեղեցու պատմության խմբակների (ղեկավարներ՝Ռիմա և Անահիտ Սահակյանների) կողմից: Հանդիսատեսի աչքի առջևով անցան ոչ միայն Ավարայրի պատմական դրվագները, այլև հայերի հերոսական պայքարի բազում այլ փաստեր՝ Ցեղասպանություն, Հայրենական պատերազմ ,Սարդարապատ, Արցախյան հերոսամարտեր, Ապրիլյան քառօրյա պատերազմ։

Թատերականացված, ասմունքով և երգչախմբային կատարումներով հարստացված ցերեկույթը՝ մանկական և պատանեկան շուրթերով ամրագրված մեր երդումն էր աչքի լույսի պես պահպանել Վարդանանց մարտում զոհված հերոսների թողած ավանդույթները, մասկանցել հզոր հայրենիք ստեղծելու և ցանկացած ոսոխին դիմագրավելու պայքարին: Շուրջ 60 սաներ մասնակցեցին «Շարունակվող Ավարայրը» միջոցառմանը,և արժե գոնե մի խմբի անուններ ներկայացնել՝ շատ արժանավորներից. Գրիգորի Անտոնյան,Ռուբեն Վարդանյան ,Ռուբեն Հակոբյան,Մերուժան Լոռեցյան, Մկրտիչ Գոքորյան,Գրիգոր Եղոյան,Կարեն Շահբեկյան,Լարիսա Ղարսլյան,Քրիստինե Եփրիկյան,Ֆարիդա Թազայան,Ալիդա Խաչատրյան,Լաուրա Մզիկյան,Արսեն Աղջոյան ,Աննա Այվազյան,Հասմիկ Պոտօղլյան, Մարինա Նորսոյան։

Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը և շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը բարձր գնահատեցին և գովերքի խոսքեր հղեցին միջոցառման կազմակերպիչներին և ողջ կոլեկտիվին, որոնց համատեղ աշխատանքի և գիտակցված մոտեցման արդյունք էր գեղեցիկ և հայրենասիրական մեծ ոգով տոգորված ցերեկույթը:

«ՌՋ» կենտրոնի ամլո դիվան