Այսօր Գլենդելի սրահներից մեկում նշվեց ԱՄՆ-ի Հայ Գրողների Միության եւ Լրագրողների միության երկու ամյակը, որի նախագահն ու հիմնադիրն է Վազգեն Վանատուրը։ Միջոցառմանը հրավիրված էին տեղի մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱՄՆ-ի Հայ Գրողների Միության եւ Լրագրողների Միության երկու ամյակին նվիրված երեկոյի ընթացքում միության անդամները ներկաների համար ընթերցեցին իրենց բանաստեղծություններից հատվածներ, ինչպես նաեւ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին միության երկու ամյակի առիթով։
Միջոցառման ընթացքում պատվոգրերի արժանացան մի շարք հասարակական ու մշակությանին գործիչներ։ Նրանց շարքում էին ԱՄՆ-ի Հայ Գրողների Միության եւ Լրագրողների Միության անդամ Կարեն Գալստյանը, «Հայդուկ» միության նախագահ Տիգրան Ռամազյանը եւ մեր հայրենակից Էդուարդ Էնֆիաջյանը։
Akhaltskha.Net-ի խմբագրությունը շնորհավորում է ԱՄՆ-ի Հայ Գրողների Միությանը եւ Լրագրողների միությանը երկու ամյակի կապակցությամբ։